Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2023/11/403647271_907586094272241_9049445074185455428_n.png)
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին ամեն առիթով երթ ու հանրահավաք, օրեր շարունակ Օպերայի բակում «1+1+1» ակցիա անող, 2018-ին ողջ հանրապետությունը փողոցներ փակելով կաթվածահար արած եւ հանրային դժգոհություններ գեներացնելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երեւանում խաղաղ ակցիաներ անի:
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի տասնյակ երիտասարդներին եւ հարմար պահ որսալով` բերման ենթարկում ոստիկանություն»: