Բաժիններ՝

Պանրով ու վարունգով անգլիական նախուտեստ

Բաղադրիչները

  • թարմ վարունգ- 1-2 հատ
  • խոշոր աղ
  • կիտրոն- 1 հատ
  •  սամիթ կամ այլ կանաչի
  • սերուցքային կրեմ-պանիր- 200-250 գ
  • մայոնեզ- 2 ճ/գ
  • սխտորի փոշի- 1/4 թ/գ
  • տոստերի հաց- 16 կտոր
  • աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Վարունգը լվացեք, օղակաձև կտրատեք, շարեք թղթե անձեռոցիկների վրա, վրան աղ արեք, 15-20 րոպե թողեք: Հետո սրբեք անձեռոցիկներով:

Կիտրոնից մեկ ճաշի գդալ հյութ քամեք: Սամիթը մանր կտրատեք:

Կարդացեք նաև

Պանիրը խառնեք մայոնեզի, կիտրոնի հյութի, սամիթի և սխտորի փոշու հետ:

Հացի կտորներից յուրաքանչյուրի վրա քսեք պանրային խառնուրդն ու մի փոքր պղպեղ արեք:

Վերցրեք հացի մի կտորը, պանրով պատած երեսին մի քանի վարունգի օղակ դրեք, ծածկեք հացի մյուս կտորով այնպես, որ պանրով հատվածը ներքև լինի:

Նույն ձևով վարվեք հացի մյուս կտորների հետ: Ցանկության դեպքում սուր դանակով կարող եք ստացված բուտերբրոդները 2 կամ 4 մասի բաժանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս