Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 508-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 8-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 508-ի:

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Այս շաբաթ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ 336 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 361-ը երեխաներ են, 147-ը` մեծահասակներ։

Տեսանյութեր

Լրահոս