Բաժիններ՝

Երիտասարդը «Տոյոտայի» սրահից բջջային հեռախոս էր գողացել

Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում 37-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ նոյեմբերի 20-ի գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտայի» սրահից գողացել են բջջային հեռախոսը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված արարքը կատարել է 22-ամյա երիտասարդը: Նա Ավանի 4-րդ փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոնը:

Ավանցի երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս