70 տարի անց ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատեց, որ Մոսադեղի տապալման գործողությունը կազմակերպվել և համակարգվել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից՝ այդպիսով նպատակ ունենալով պաշտպանել սեփական շահերը Իրանում
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նկարում Իրանի նախկին վարչապետ Մոհամմադ Մոսադեղն է։ 1953 թ. Իրանում տեղի ունեցավ հեղաշրջում, որի արդյունքում Մոսադեղը հրաժարական տվեց և հայտնվեց բանտում։
Այս դեպքերից շուրջ 70 տարի անց՝ 2023 թ. աշնանը միայն առաջին անգամ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (CIA) պաշտոնապես հաստատեց, որ Մոսադեղի տապալման գործողությունը կազմակերպվել և համակարգվել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից՝ այդպիսով նպատակ ունենալով պաշտպանել սեփական շահերը Իրանում։
Պետք է իմանալ, որ ԱՄՆ նմանատիպ հեղաշրջումներ է կազմակերպել նաև Գվատեմալայում (1954 թ.), Ինդոնեզիայում (1965 թ.), Չիլիում (1973 թ.)։
Սրանք միայն այն երկրներն են, որոնք կարելի է ասել, հաստատված են։ Իսկ թե որքան այլ երկրներում իշխանափոխությանն են մասնակցել ԱՄՆ հատուկ ծառայությունները, մնում է միայն ենթադրել։ Մինչև մի քանի տասնամյակ անց դրանք ևս կբացահայտվեն»։