ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակով․ Զախարովա

«Տեղեկատվություն չունենք այն մասին, որ ՀՀ-ն պատրաստվում է լքել ՀԱՊԿ-ը։ Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ»,- այս մասին, այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքումհայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։

Ըստ Զախարովայի, առաջին հերթին այդ հարցը պետք է ուղղել հայկական կողմին, քանի որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է իր սեփական պլաններով, ռազմավարությամբ և ժողովրդի առջև պատասխանատվությամբ։

«Մենք կոնկրետ տեղեկություն չունենք այս հարցում։ Մենք դա չենք ստացել, չենք տեսել, չենք կարդացել։ Երրորդ՝ մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ։ Կան մի շարք օրինակներ։

Բնականաբար, չի կարելի շահարկել տվյալները, ինչըհաճախ ենք կարդում հայկական լրատվամիջոցներում, երբ համադրվում են չհամադրվող երևույթները՝ ՀԱՊԿ-ի արդյունավետության գնահատականը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ իրավիճակը, խաղաղապահները, որն ունի բոլորովին այլ իրավական բնույթ և կարգավորման միանգամայն այլ ձև։ Ցավոք, այս թեմաներն օգտագործվեցին հանրային գիտակցությունը շահարկելու համար։

Ո՞ւմ է ձեռնտու այս ամենը։ Կարծում եմ, որ սա առաջին հերթին ձեռնտու չէ Հայաստանին, բայց ավելի լավ է հարցն այնտեղ հասցեագրել»,- ասաց Մարիա Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս