Դու միջուկային զենք ունես, բայց քո վերջը մոտ է. Էրդողանը` Նեթանյահուին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջուկային զենք ունի, սակայն, չնայած դրան, նրա վերջը մոտ է: Նման հայտարարությամբ Անկարայում հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«…Դիմում եմ Նեթանյահուին. ատոմային ռումբ ունե՞ք, թե՞ ոչ։ Բացահայտեք, եթե համարձակություն ունեք, բայց նա (Նեթանյահուն,-խմբ.) չի կարող։ Հե՜յ, Իսրայել, դու ատոմային ռումբ ունես և սպառնում ես դրանով: Քո մահը մոտ է, որքան էլ միջուկային զենք ունենաս, քո վերջը մոտ է», – հայտարարել Է Էրդողանը` դիմելով Նեթանյահուին։

Թուրքիայի նախագահն իր ելույթում Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն:

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։

 

Տեսանյութեր

Լրահոս