Եթե 2 տարի էլ շրջափակման մեջ մնայինք՝ ոչ մեկը դուրս չէր գա, չկոտորվելու համար դուրս եկանք. Արցախից բռնի տեղահանված

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից բռնի տեղահանված 72-ամյա Մաքսիմ Աբրահամյանը պատմեց, որ  սեպտեմբերի 19-ից հետո թշնամին մտել էր իրենց թաղամաս, իր սեփական տանից 50 մետր հեռավորության վրա էր գտնվում։ Այդ ամենը տեսնելուց հետո, ստիպված դուրս են եկել Արցախից, հակառակ պարագայում բոլոր արցախահայերը ցեղասպանվելու էին։

Տեղահանվելուց հետո Մաքսիմ Աբրահամյանն ընտանիքի հետ նախ ապրել է Մասիս քաղաքի մանկապարտեզում, իսկ վերջերս տեղափոխվել են Նոր Խարբերդ։

«Մինչև սեպտեմբերի 19-ը որևէ մեկը չէր սպասում, որ նման դեպք կարող է տեղի ունենալ, ոչ մեկը։ 9 ամիս շրջափակման մեջ էինք, առօրյա մեր կյանքով ապրում էինք, այգում աշխատում, հայթայթում ինչ պետք էր, նման բան չէինք սպասում։ Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։20-ին ամեն ինչ սկսվեց, մենք սկզբում վազեցինք դպրոց, աշակերտները հավաքվել էին նկուղում։

Ես Արցախում աշխատում էի, աշխատավարձս՝ լավ, հեշտ ապրում էինք:

Կարդացեք նաև

Ոչ մեկը մտադրություն չի ունեցել դուրս գալ բլոկադայի ժամանակ, եթե ճանապարհը հանկարծ բացեին»,- 168.am հետ զրույցում ասաց Մաքսիմ Աբրահամյանը: Նա էլ այսօր բազմաթիվ արցախիցների հետ Մասիս քաղաքի եկեղեցում մասնակցում էր բռնի տեղահանված 140 արցախցիների մկրտությանը։

«Մենք ստիպված դուրս եկանք, թուրքն արդեն քաղաք էր մտել, ինչպե՞ս մնայինք, եթե մնայինք, ապա տեղի էր ունենալու ցեղասպանություն, 100 տոկոսով ես կարող եմ ասել։

Ես ոչ մի դեպքում թուրքի հետ մեկտեղ չեմ ապրի, ոչ էլ կթողնեմ իմ թոռն ապրի»,- վստահ պնդեց  Մաքսիմ Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս