Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն. տեղադրման աշխատանքները կտևեն մոտ երկու ամիս
Երևանի մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն: Տեղադրման աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով և տևելու են մոտ երկու ամիս։
Այս մասին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Ըստ Սեդրակյանի` մետրոյի 4 կմ ռելսերն արդեն Երևանում են:
«Շուտով պայմանագիր կստորագրվի 32 անվազույգ ձեռք բերելու համար։ Մինչև դեկտեմբերի 11-ը «Հանրապետության հրապարակ» կայարանի երկու շարժասանդուղքի վերանորոգման համար անհրաժեշտ մատակարարումը կիրականացվի, իսկ մինչև 2024 թ. հունվարի 3–ը շարժասանդուղքները վերականգնված կլինեն»,-ասաց նա:
Սեդրակյանը հայտնեց, որ վերականգնվել է նաև մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանում առկա լուսավորության խնդիրը: