Բաժիններ՝

Ռուսասատանը դասագրքեր է ուղարկել Հայաստան

Դաշնային խորհրդի նախագահ Վ.Ի. Մատվիենկոն, ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովը համատեղ աշխատանք է իրականացրել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ՌԴ ֆինանսների նախարարության հետ՝ գնելու և ուղարկելու հայկական դպրոցների համար ուսումնական գրականության մեծ խմբաքանակ՝ ռուսերենով ուսուցմամբ:

Այսօր Հայաստան է առաքվել ավելի քան 50 հազար դասագիրք՝ նախատեսված հանրապետության 50 կրթական կազմակերպություններում սովորող դպրոցականների համար։

Դասագրքերի առաքումը Հայաստան իրականացվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» մարդասիրական ծրագրերին աջակցող ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կողմից։

Երկուշաբթի օրը դպրոցներ կհասցվեն ռուսաց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, հանրահաշիվի, երկրաչափության, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանության, պատմության և մեզ շրջապատող աշխարհի դասագրքերը և ուսումնական նյութերը։

Դրանց առաքումը ուսումնական հաստատություններ կիրականացվի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության և Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս