41-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 7-ին Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում հայտնաբերվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 41-ամյա Արտյոմ Է.-ն:
Նա նոյեմբերի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը բացակայելու արգելք: