Բաժիններ՝

Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23:41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Ինչպես տեղեկացել ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է,որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 47 կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ սահել դեպի մոտակա ձորակը և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս