Բաժիններ՝

Բլինկենը Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ և կոալիցիոն զինված ուժերի անվտանգությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ քննարկել է վերջին հարձակումները միջինարևելյան երկրում ամերիկյան զորքերի և կոալիցիոն ուժերի վրա՝ կոչ անելով Բաղդադին ապահովել նրանց անվտանգությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Պետքարտուղարը ողջունել է Իրաքի կառավարության կողմից Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիայի զինվորական անձնակազմի դեմ ուղղված վերջին հարձակումների ու սպառնալիքների դատապարտումը: Պետքարտուղարը վարչապետին կոչ է արել պատասխանատվության ենթարկել հարձակումների հետևում կանգնածներին և պահպանել Իրաքի պարտավորությունները՝ ապահովելու այդ վայրերում անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս