Բժիշկը թվարկել է այն մթերքները, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը
Ճիշտ և բազմազան սնունդը կարևոր դեր է խաղում ուղեղի գործունեության խթանման գործում: Էնդոկրինոլոգ Դարիա Բեդենաուն «Газете.Ru»-ին պատմել է, թե որ մթերքներն են լավագույնս խթանում ուղեղի գործունեությունը։
«Մասնավորապես, դրանք օմեգա-3 ճարպաթթուներ են, որոնք կարելի է ստանալ ձկից, ընկույզից և կտավատի սերմերից: Այս մթերքների օգտագործումը դրական է ազդում ուղեղի աշխատանքի, հիշողության և տեղեկատվության ընդունման վրա։ Բացի դրանից, կարևոր է ապահովել վիտամին B12-ի բավարար պաշար, որը կարևոր դեր է խաղում նյարդային համակարգի և ուղեղի գործունեության ապահովման գործում: Այն կարելի է ձեռք բերել մսից, ձվից և կաթնամթերքից։ Ուղեղի առողջության համար մեկ այլ կարևոր տարր են հակաօքսիդանտները, որոնք առկա են որոշ մրգերի և բանջարեղենի, հատապտուղների և ընկույզների մեջ»,- ըստ shantnews-ի՝ ասել է Բադենաուն:
Բժիշկը նաև նշել է, որ ճիշտ սնվելը չի նշանակում բացառել առողջ ապրելակերպի մյուս կողմերը՝ ուղեղի գործունեությունը խթանելու համար։
«Դրանցից մեկը կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վարժությունը մեծացնում է արյան շրջանառությունը ամբողջ մարմնում, ներառյալ ուղեղում, ինչը բարելավում է ճանաչողական գործառույթը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել»,- հավելել է բժիշկը։
Նրա խոսքով՝ ողջ կյանքի ընթացքում ուղեղի ակտիվությունը պահպանելու և բարելավելու համար կարևոր է ոչ միայն ճիշտ սնվելը, այլև պահպանել ֆիզիկական ակտիվության պատշաճ մակարդակը։
«Կոնկրետ մթերք չի օգնի ձեզ հիշել մեծ քանակությամբ տեղեկատվություն, սովորել նոր մասնագիտություն կամ հանձնել քննություն: Կարևոր է սննդակարգը լինի բազմազան, որպեսզի ուղեղն ավելի լավ աշխատի»,- ընդգծել է բժիշկը։