Նշվել են այն մթերքները, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը

Կաղամբազգիների ընտանիքի ներկայացուցիչները, ինչպիսիք են բրոկոլին և կաղամբը, արդյունավետորեն կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Այս եզրահանգումն արել են Էդիթ Քոուենի համալսարանի (Ավստրալիա) հետազոտողները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Journal of Nutrition, Health and Aging» (JNHA) ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել են արյան բարձր ճնշում ունեցող, բայց առանց ախտորոշված շաքարախտի մեծահասակներ: 28-օրյա ժամանակահատվածում մասնակիցներն օրական կերել են տարբեր խմբերի բանջարեղենի չորս բաժին: Առաջին երկու շաբաթվա ընթացքում նրանք օգտագործել են բրոկոլի, կաղամբ և ծաղկակաղամբ, իսկ հաջորդ երկու շաբաթների ընթացքում՝ գազար, կարտոֆիլ, քաղցր կարտոֆիլ և դդում:

Բոլոր մասնակիցները կրել են շարժական գլյուկոմետրեր, ինչը թույլ է տվել հետազոտողներին իրական ժամանակում վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը ամբողջ ուսումնասիրության ընթացքում: Արդյունքները ցույց են տվել, որ կաղամբազգիներն ավելի արդյունավետ են արյան մեջ շաքարի մակարդակը կայունացնելու հարցում: Գիտնականների խոսքով՝ այս դիետան պահող կամավորներն ամբողջ օրվա ընթացքում շաքարի մակարդակի ավելի քիչ արտահայտված տատանումներ են ունեցել:

Հետազոտողների տվյալներով՝ ամբողջ աշխարհում 541 միլիոն մարդ ունի արյան մեջ շաքարի անկայուն մակարդակ։

Տեսանյութեր

Լրահոս