Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա անխուսափելի է. ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան

Հայաստանը երկուշաբթի օրը Եվրամիությանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության համար և զգուշացրեց, որ Բաքուն շուտով կարող է հարձակվել Հայաստանի վրա, եթե Արևմուտքը վճռական քայլեր չձեռնարկի:

ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայանը Reuters-ի հետ զրույցում թվարկել է հնարավոր միջոցները, ինչպիսիք են ադրբեջանական նավթի և գազի գնի սահմանափակումը և Բաքվի հետ սերտ հարաբերությունների վերաբերյալ ԵՄ բանակցությունների դադարեցումը: Նա նաև հորդորել է Արևմուտքին «համարձակ» օգնություն տրամադրել Հայաստանին անվտանգության ոլորտում։

«Դա ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև շատ փորձագետների, ինչպես նաև ԵՄ անդամ որոշ երկրների կարծիքն է, որ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելի է», – ասել է Բալայանը՝ Reuters-ին Բրյուսելում տված հարցազրույցում:

Լրատվականը գրում է, որ ադրբեջանական ուժերը անցած ամիս կայծակնային գործողության արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղը, որը մեկ շաբաթից պակաս ժամանակում առաջացրել է ավելի քան 100,000 էթնիկ հայերի արտագաղթը:

Տեսանյութեր

Լրահոս