Հորդորում եմ հիմա մի կողմ դնել կուսակցական շահերն ու նպատակները, միավորվել Արցախի շուրջ. Աննա Հեքեքյանի կոչը՝ ուսանողներին
Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոս, ակադեմիկոս Աննա Հեքեքյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով.
«Սիրելի՛ ուսանողներ, հորդորում եմ, հիմա մի կողմ դնել կուսակցական շահերն ու նպատակները, միավորվել Արցախի շուրջ։
Հիշենք պատմությունը՝ մեր պառակտումները բերել են միայն պարտություններ։
Այս պահին, ըստ իս, կարող ենք ՀԱՎԱՍՏԻ և ակտիվ տեղեկատվական պայքար ծավալել։ Կոչ եմ անում սկսել․.. «Արցախը ես եմ»։