Բաժիններ՝

Լատվիան և Լիտվան հայտարարել են Ուկրաինային նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին

։ Լիտվան հայտարարել Է Ուկրաինային 41 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, իսկ Լատվիան հանձնել է ՄԻ-17 ուղղաթիռ: Այս մասին հայտարարել են Լիտվայի և Լատվիայի պաշտպանության նախարարներ Արվիդաս Անուշաուսկասը և Ինարա Մուրնիեցեն։

«Լիտվան 41 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է ուղարկում Ուկրաինա, որում ներառված է զինամթերք, հրացաններ, ծովային դիտարկման ռադիոտեղորոշիչ ռադարներ, հակադրոններ և այլն»,- Լիտվայի պաշտպանության նախարարը գրել է X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։

Լատվիայի պաշտպանության նախարարը իր հերթին գրել է, որ երկրի զինված ուժերը Ուկրաինային են փոխանցել հերթական ՄԻ-17 ուղղաթիռը։

Նա ընդգծել է, որ Լատվիան Ուկրաինայի հետ կկանգնի մինչև լիակատար հաղթանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս