Թուրքական քարոզչամեքենան նորից թիրախավորել է ամերիկյան զինվորականներին

ԱՄՆ Կենտրոնական ուժերի հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլան այցելել է Սիրիայում գտնվող Հոլ և Ռոջ ճամբարներ, որտեղ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերը պահում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների ընտանիքներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Կուրիլլան հայտարարել է, որ իրենք աշխատում են ճամբարներում գտնվողներին իրենց երկրներ վերադարձնելու ուղղությամբ, և կփորձեն նվազեցնել անվտանգության խնդիրները տարածաշրջանում։

Նշվել է նաև, որ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են համագործակցել Սիրիայում գործող արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) –ի հետ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

ԱՄՆ բարձրաստիճան զինվորականի այցը հայտնվել է թուրքական իշխանամետ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և առաջացրել դժգոհություն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031