Բաժիններ՝

Երևանում ջրանջատումների նորմայից բարձր քանակը պայմանավորված է քայքայված և հին ջրագծերով. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը նշեց, որ վերջին շրջանում Երևանում ջրանջատումների նորմայից բարձր քանակը պայմանավորված է քայքայված և հին ջրագծերով:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցին՝ արդյո՞ք վթարային ջրանջատումների քանակը նորմայից ավելի է եղել, քանի որ պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը նշեց, որ վերջին շրջանում, այո, վթարային ջրանջատումների քանակը նորման գերազանցել է։

«Պատճառը հին, քայքայված ջրագծերն են»,- ընդգծեց ՓԲԸ ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս