Բաժիններ՝

Հայաստան կներթափանցի հզոր ջերմային ալիք. կանխատեսվում է մինչև 42 աստիճան տաքություն

Մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում օգոստոսի 10-ից Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան կներթափանցի հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։ Այս մասին հայնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Օգոստոսի 10-13-ն ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս