Բաժիններ՝

Թուրքիայի առաջնությունը UEFA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը

Ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումները։ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում թուրքական ֆուտբոլային ակումբները «Գալաթասարայը» և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում հանդես եկող «Ֆեներբահչեն», «Բեշիքթաշը» և «Ադանա Դեմիրսփորը» հաղթանակ գրանցեցին ընտրական փուլերում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գրանցված արդյունքների հիման վրա ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 15 երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ Թուրքիայի առաջնությունը 28․350 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը՝ զիջելով Շվեյցարիային։

Առաջին եռյակում են Անգլիայի, Իսպանիայի ու Իտալիայի առաջնություններն են համապատասխանաբար 88․928 , 75․927 և 71․569 միավորներով, ցանկը եզրափակում է Նորվեգիայի առաջնությունը ՝ 24․750 միավորով։

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում պայքարը կշարունակի հայկական միայն մեկ ակումբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս