Փաշինյանն այսօր մարդկանց պատրաստեց նոր աղետի, որ աղետից հետո ասի՝ դրա մասին հայտարարել էի. Մինասյան

Այս իշխանությունը մոտեցել  է իր սև գործի կիզակետին՝ Արցախը պետք է դարձնի Ադրբեջան, իսկ Հայաստանն էլ վերածի թուրքական վիլայեթի, ուստի նրանց պետք է այդ ճանապարհին հեռացնել դրա դեմ ակտիվ պայքարողներին, առաջին հերթին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, սակայն դա նրանց չի հաջողվելու. մենք թույլ չենք տա, որ ստորագրվի այդ կապիտուլյացիոն համաձայնագիրը։

ԵՄ գրասենյակի դիմաց «SOS Artsakh» 24-ժամյա նստացույցի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով.

«2018 թվականին թուրք-ադրբեջանական փողերով Հայաստանում իշխանության են եկել թուրք-ադրբեջանական գործակալները։ Եթե խնդիրներին նայեք այս տեսանկյունից, ապա հարցերի պատասխանները պարզ կլինեն»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝  Փաշինյանը, լինելով օվերտոնի պատուհան բացելու վարպետ, այսօր՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում ևս նոր օվերտոնի պատուհան  բացեց՝ հասարակությանը պատրաստելով նոր աղետների, որպեսզի աղետներից հետո հայտարարի, թե դրանց մասին զգուշացրել էր։

Կարդացեք նաև

«Ուստի պետք է հասկանալ, որ դրա դեմ է այս պայքարը. սա ոչ իշխանության համար պայքար է, ոչ պատգամավորական աթոռի համար մղվող պայքար է. սա ազգային-ազատագրական պայքար է»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս