Վաճառվում են Պաշտպանության նախարարությանը տրված հազարավոր հեկտարներով հողատարածքները
2022 թվականի ապրիլին Կառավարությունն ընդունել էր որոշում Պաշտպանության նախարարությանն ամրակցված 71 անուն անշարժ գույքն օտարելու վերաբերյալ։ Փաշինյանի Կառավարությունը Պաշտպանության նախարարությանն ամրակցված անշարժ գույքերը վաճառելու անհրաժեշտությունը պայմանավորել էր բանակի համար նոր սպառազինություն գնելու հրամայականով։
Այդ որոշումից մեկ տարի անց՝ այս շաբաթ Կառավարությունն ընդունել է որոշում, որով Պաշտպանության նախարարությանն ամրակցված այդ 71 գույքից 5-ը տրվել են Պետական գույքի կոմիտեին՝ դրանք օտարելու նպատակով։
Եվ այսպես, Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել՝
Երևան, Մալաթիա, Ծովակալ Իսակովի պողոտա 22/5 հասցեում գտնվող 0.5844 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 344 260 105 դրամ:
Երևան, Մալաթիա, Ծովակալ Իսակովի պողոտա 17/2 հասցեում գտնվող 1.698549 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 1 000 586 341 դրամ:
Երևան, Մալաթիա, Ծովակալ Իսակովի պողոտա 17/178 հասցեում գտնվող 1.2756 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 751 434 275 դրամ:
Երևան, Մալաթիա, Ծովակալ Իսակովի պողոտա 17/7 հասցեում գտնվող 0.924 հեկտար մակերեսով հողամասը։ Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 544 312 692 դրամ:
Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոց 54/5 հասցեում գտնվող, չկառուցապատված, 0.2 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 117 816 600 դրամ: