Բաժիններ՝

Դատախազությունը պահանջում է Սնանկության դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և շուրջ 150 մլն դրամ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ա.Ղ.-ից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության մի շարք բռնագանձումներ կատարել:

Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պահանջ է ներկայացվել բռնագանձել 5 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 1 շարժական գույք, 1 անշարժ գույքի շուկայական արժեք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ ավելի քան 118 մլն 805 հազար դրամ.

տրամադրված փոխառությունների պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 11 մլն 887 հազար 263 դրամ,

5 մլն 805 հազար 905 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ,

133 մլն 91 հազար 788 հազար դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 1996-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս