Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական ընթացիկ վիճակը, մարտահրավերներն ու անելիքները:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ճնշումների ու սպառնալիքների շարունակական աճի պայմաններում արտաքին ու ներքին ուղղություններով առաջնահերթ ու ռազմավարական անելիքների շուրջ:

Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին:

Տեսանյութեր

Լրահոս