Ադրբեջանի ԶՈւ-ն 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել Արցախում դիրքերից մեկի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ հունիսի 10-ին խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ մ

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930