«ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը միշտ միջազգային ակտիվ կապեր են ունեցել». Հայկ Մամիջանյան

Այսօր խորհրդարանում 168.am-ը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց, թե Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս, երբ հանդիպել էր ՀՀ-ում Չինաստանի դեսպանին, ի՞նչ հարցեր են քննարկել, ի՞նչ մանրամասներ կարող է փոխանցել։

«Ես էլ պատիվ ունեի հրավիրված լինել այդ հանդիպմանը։ Ավելին, քան մեր չին գործընկերները տարածել են հայտարարության մեջ, չեմ ասի։

Բայց դա որևէ արտառոց բան իր մեջ չէր պարունակում, Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանը միշտ միջազգային ակտիվ կապեր են ունեցել։ Հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն համաձայնագիր ունի կնքած Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ, որը, Չինաստանով զբաղվող քաղաքագետները գիտեն, որ ամենաբարձր համագործակցության մակարդակներից է։

Դրա շրջանակներում Չինաստանի դեսպանը մեծ սիրով ու պատվով Երրորդ նախագահին հրավիրել էր Չինաստանի դեսպանատուն։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ քան մամուլի հաղորդագրության մեջ էր, չեմ ասի»,-նշեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս