Դեսպան Ավետիսյանը Սևիլյայի համալսարանում քննարկել է ՀՀ բուհերի հետ համագործակցության հարցեր

Անդալուսիա աշխատանքային այցի շրջանակներում Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Սևիլյայի համալսարանի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրես Լուկե Տերուելի հետ։

Ինչպես տեղեկացանք դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բուհերի հետ համագործակցության զարգացմանն ու հայագիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս