Արցախը հանձնեմ՝ «գլխացավանքից» ազատվեմ
Խրոխտ տոնով և վճռական կեցվածքով խոստումներ տվող Փաշինյանը, պարզվեց, հեշտորեն հրաժարվում է ոչ միայն սեփական խոստումներից, այլև ամբողջ Արցախից՝ մայրաքաղաք Ստեփանակերտով հանդերձ։
Գալիս էր՝ իբր վերականգնելու բանակցային գործընթացից դուրս թողնված կողմի՝ Արցախի մասնակցությունը, պարզվեց՝ Արցախն օտարում է թշնամուն և մի «ախ» էլ չի քաշում։ Իսկ Ադրբեջանին տրվող Արցախը միայն հողը չէ, այլ նաև թշնամու բարեգթությանը թողնվող մեր հարյուր-հազարավոր հայրենակիցներն են։
Իրականությունն այն է, որ բանակցային գործընթացը Փաշինյանը վիժեցրել է դեռևս մինչև պատերազմը՝ հետևողականորեն հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և անցնելով Իլհամ Ալիևի հետ մասնավոր շփումների։ Նախապատերազմյան երկուսուկես տարում նա պաշտոնական ձևաչափով՝ Մինսկի խմբի հովանու ներքո, Ալիևի հետ հանդիպել է ընդամենը մեկ անգամ, սակայն առանց միջնորդների Ալիևի հետ նրա հանդիպումները մոտ մեկ տասնյակ են։
Ի՞նչ է խոսել նա թշնամի պետության ղեկավարի հետ, ի՞նչ է պայմանավորվել, որ հետո էլ պնդում էր, թե Ալիևը կրթված ու կառուցողական է և տրամադրված է լուծելու հիմնախնդիրը։
Մանրամասները՝ տեսանյութում