Խրոխտ տոնով և վճռական կեցվածքով խոստումներ տվող Փաշինյանը, պարզվեց, հեշտորեն հրաժարվում է ոչ միայն սեփական խոստումներից, այլև ամբողջ Արցախից՝ մայրաքաղաք Ստեփանակերտով հանդերձ։ Գալիս էր՝ իբր վերականգնելու բանակցային գործընթացից դուրս թողնված կողմի՝ Արցախի մասնակցությունը, պարզվեց՝ Արցախն օտարում է թշնամուն և մի «ախ» էլ չի քաշում։ Իսկ Ադրբեջանին տրվող Արցախը միայն հողը չէ, այլ նաև թշնամու բարեգթությանը թողնվող մեր հարյուր-հազարավոր հայրենակիցներն են։