Վրաստան հայ այցելուների թիվը 4,5 անգամ գերազանցում է ադրբեջանցիների թվին

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելությունների թվով Հայաստանը երրորդ տեղում է՝ 182,5 հազար այցելու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի՝ այս տվյալները մոտ 4,5 անգամ ավելի են, քան Ադրբեջանից այցելուների թիվը։

Վրաստան այցելուների թվով առաջին տեղում Ռուսաստանն է՝ 256,8 հազար, երկրորդում Թուրքիան՝ 216,4 հազար այցելու։

Ի դեպ, Ադրբեջանը դեռ չի բացել իր ցամաքային սահմանները, որոնք փակվել էին կորոնավիրուսի համավարակից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031