45-ամյա Արման Մ.-ն հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերել և Նաիրիի բաժին են տեղափոխել 45-ամյա Արման Մ.-ին, որը ապրիլի 4-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: