«Տարօրինակ զուգադիպությամբ Փաշինյանն ու Ալիևը գրեթե միշտ նույն օրն են խոսում». Տաթևիկ Հայրապետյան
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Տարօրինակ զուգադիպությամբ Փաշինյանն ու Ալիևը գրեթե միշտ նույն օրն են խոսում։
Համեմատում ես օկուպացված Շուշիում Ալիևի ելույթն և ՀՀ ԱԺ֊ում Փաշինյանի այսօրվա ելույթը ու հասկանում, որ մեր հանրության դեմ տարվում է հստակ հոգեբանական ահաբեկչություն։ Մի կողմից բռնապետական ագրեսիվ վարչակարգի ղեկավար հակառակորդ երկրում, մյուս կողմից` թույլ, անկարող, հանձնված, անարժեք և միայն սեփական իշխանության պահպանման մասին մտածող ղեկավար ՀՀ֊ում։
Այս երկուսի սիմբիոզը նպատակ ունի հարկադրել հայ ժողովրդին հանձնվել, հրաժարվել Արցախ ու Հայաստան ունենալու մտքից, հրաժարվել գաղափարից, արժանապատվությունից։
Ալիևին դժվար թե փոխենք, բայց Փաշինյանին հեռացնելը մեր ձեռքում է, որքան շուտ ձևավորվի այլընտրանք, այնքան կմեծանա այս վտանգավոր ծուղակից դուրս գալու շանսը»։