Հասցեական խոսող Միքայել Սրբազանը թիրախ է. Ռուբեն Մելքոնյան

«Ինչպե՞ս կարող էր Հայոց ցեղասպանության խնդիրը զերծ մնալ հարձակումներից: Եթե դպրոցներից հանվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը, եթե Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում են ավազանի անուն ազգանունով, եթե իշխող կուսակցության պատգամավոր մեկը էլի նույն կերպ, անուն ազգանունով դիմում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ուրեմն այս համատարած բարոյական անկման շրջանակներում Հայոց ցեղասպանության խնդիրն ու նրա ընկալումները ինչպես կարող էին մնալ անձեռնմխելի մի քաղաքական ուժի կողմից, որի համար չկան սահմաններ ու արգելակներ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում 168.am-ի եթերում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումներին:

Նրա խոսքով՝ հասցեական խոսող Միքայել Սրբազանը թիրախ է, և նրանք էլ պատասխանում են իրենց գրագիտության, քաղաքական կուլտուրայի, եթե այդպիսին կա, սահմաններում:

«Միքայել Սրբազանին չեն կարող ասել «նախկին թալանչի», թե չէ դա էլ կասեին, ինչպես շատերին են ասում, և դրանով իրենց պլանը կհամարեին կատարված: Բայց երբ համատարած անապատացում է, ու չկա որևէ արժեք որևէ մեկի հանդեպ, բացի երևի իրենց կուսակցության նախագահի և իրենց վարչապետի, չունեն կաշկանդում, որ ասեն՝ այդ մարդը մեզնից 30-40 տարի մեծ է, մեր եկեղեցու երախտավորն է, գոնե մի պահ մտածենք, նոր վիրավորենք: Միքայել Սրբազանին ասելով Աջապահյան, դուք նրան չեք վիրավորում, ձեր նետած քարը վերադառնում է ձեզ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս