ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ԿԶՐԿՎԻ ԻՐ ՄԻԱԿ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԻՐ ԱԹՈՌԻՑ. ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԴՌԱՆԸ ՔԱՑՈՎ ԽՓՈՂՆԵՐԸ ԿԱՂԱԼՈՎ ԷԼ ՊԻՏԻ ՓԱԽՉԵՆ. ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եթե ես Մայր տաճարի դռանը լկտիաբար հարվածներից չզայրանայի, սուր ինֆարկտ չստանայի, ես կմահանայի Բյուրականի գյուղերից մեկում։ Եթե Ամբերդում լիներ, հիվանդանոց գնալու ճանապարհին կմահանայի, որովհետև ամենամոտ հիվանդանոցը 1.5 ժամվա հեռավորության վրա է։ Իսկ սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում պետք է 20 րոպեում մարդուն բուժօգնություն ցուցաբերվի:

Էջմիածնի «Մաստերմեդ» ԲԿ-ում ինձ շատ որակյալ բուժօգնություն է տրամադրվել, շնորհակալ եմ ողջ անձնակազմին։

Կարդացեք նաև

  • Մայր տաճարի մուտքի մոտ շիրմաքարի վրա բարձրացած՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանի եղբայրը՝ Վրեժ Դուրգարյանը, որը նաև թատրոնի փոխտնօրենն է, այդ օրն անսթափ վիճակում էր, բանավոր խոսք հասկանալու ընդունակ չէր։ Երեք անգամ խնդրեցի, որ իջնի շիրմաքարից, չլսեց, հետո արդեն ուղղակի քաշելով իջեցրի նրան շիրմաքարի վրայից…
  • Քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք հավանաբար ավելի բարձրաստիճան ոստիկաններ էին, հատուկ պահպանում էին կարգալույծներ Արամայիս Թախմազյանին ու Ստեփան Ասատրյանին։ Ինչ-որ պահի համազգեստով ոստիկանների պատը ճեղքեցին ու ուզում էին մտնել Մայր տաճար, բայց հանդիպեցին դիմադրության, ու հարբած ամբոխը փախավ… Ամենալկտին այնտեղ այս երկուսն ու մյուս կարգալույծը՝ Վարդան Ստեփանյանն էին պահում։
  • 2018-ի իշխանազավթումից հետո ստեղծված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման պարագլուխներից Կարեն Պետրոսյանը, ով Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը հետագայում ստացավ, այդ օրն ամբոխի միջից փորձում էր ինձ ամեն կերպ սադրել, հեռվից ասում էր՝ Վեհափառի հետ դու էլ ես գնալու… Ասացի՝ ուրախ եմ, Վեհափառի հետ ուր էլ գնամ, ինձ համար պատիվ ու ուրախություն կլինի։ Խաբեբա անձնավորություն է, իր թեկնածուականն ամբողջությամբ արտագրած է… 
  • Օղու հոտը որ փչեց դեմքիս, ասացի՝ փառք Տիրոջը, որ Արշակ սրբազանն այստեղ չէ, թե չէ կասեին՝ էդ ցածրակարգ, էժանագին օղին ինքն է խմեցրել դրանց։

Հիշեցնենք. Aravot.am-ի հետ զրույցում դիրիժոր Կարեն Դուրգարյանն իր տեղակալ-ազգականի այդ քայլի մասին ակնհայտ ստելով՝  ասել էր. 

«Եթե ուշադիր եք նայել այդ տեսագրությունը, ապա կտեսնեք, որ բավականին շատ մարդ կար այնտեղ: Շատերը ընկել էին հատակին և շատերը նույնիսկ շնչելու հնարավորություն չունեին, որովհետև սեղմված էին, եղբայրս փորձել է բարձրանալ, որ կարողանա մի քիչ օդափոխվի»:

Եվ սա այն դեպքում, երբ տեսագրություններում ակնհայտ երևում է՝ ինչով էր զբաղված նրա ազգականը:

Տիգրան Ավինյանի ընկեր, Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի բարեհաճություններից օգտվող Կարեն Դուրգարյանը ոչ միայն չի համարում, որ շիրմաքարի վրա բարձրացած իր զարմիկ Վրեժ Դուրգարյանի արարքը խուլիգանություն է, այլև նախկին իշխանությունների օրոք բարձր պարգևներ ստացած այս պարոնն իր զարմիկի խուլիգանական վարքի մասին հարցերին պատասխանելու փոխարեն՝ իր հարցազրույցում մի քանի անգամ հիշատակում էր նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, թե՝ տեսեք, այդպիսի պատգամավորներ կային:

  • Եթե Առաքել Մովսիսյանին Կարեն Դուրգարյանի հետ համեմատես, Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սուրբ է։ Նա, ի տարբերություն Կարեն Դուրգարյանի, արժեքներ ունի։ Կարեն Դուրգարյանը շատ լավ գիտի՝ ինչ էր անում իր ազգականը Մայր Աթոռի բակում, լավ գիտի՝ ինչ էին անում Օպերային թատրոնի բեմի բանվորներն այնտեղ, ու նման կեղծավոր կերպով արդարացնում է Վրեժ Դուրգարյանին։ Անամոթություն է ուղղակի։
  • Անասունի նման ձեռքով ու քացով հարվածում էին Մայր Տաճարի թանկարժեք, մշակութային բարձրարժեք դռներին։ Եթե ընդդիմությունը նման ներխուժում կազմակերպեր կառավարական ցանկացած շենքի վրա, քանի՞սն արդեն ձերբակալված կլինեին…
  • 2018թ․ տեղի ունեցածն իշխանության բռնի զավթում էր։ Ցավոք, 2018թ․ իշխող ուժն ընկավ ապատեղեկատվական հարվածների տակ ու միայնակ մնաց։
  • Անցյալ օրը մեկն ինձ ասում էր՝ Սերժ Սարգսյանը չպետք է իշխանությունը տար Նիկոլին, ու ես հիշեցի, որ դա ասողը 2018-ի այդ օրերին ճանապարհ փակողներից մեկն էր… Ասացի՝ բայց դու էիր փողոց փակում, Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի… 

Այո, նախկինները մարդկային թերություններ ունեին, բայց սրանք սրբապիղծ են։

  • Ավանդույթ է դարձել, որ եթե Արագածոտնի թեմում նոր քահանա է նշանակվում, ուրեմն հաջորդ օրը նրա տունը պիտի խուզարկվի, այլ կերպ չի կարող լինել։ Բոլոր քահանաների տները խուզարկել են։

  • Նավասարդ սրբազանը շատ վախեր ունի։ Սարսափելի էր տեսնել նրա դեմքը գազել նստելիս։ Եվ ո՞ւմ ումով ենք ուզում փոխարինել։ Ուխտապահ Վեհափառին՝ Նավասարդ Կճոյանո՞վ։
  • Դռներին հարվածողները կաղալով էին փախչում Մայր Տաճարի մոտից։ Մայր տաճարի դռանը քացով խփողները հենց այդպես կաղալով էլ պիտի գնան։
  • Երբ վատ էի, փիլոնս գլխիս տակ էի դրել, պառկել էի, շուրջս հակակաթողիկոսականների խումբն էր, լսում էի՝ ինչ էին խոսում՝ մեր գազելն ո՞ւր է, մեր ավտոբուսն ո՞ւր է, ի՞նչ ենք ուտելու բա…
  • Կարող է մի օր դեղերը խմած չլինի, հրահանգի ուժայիններին ներխուժել Վեհարան, կալանավորել Վեհափառին, բռնություններ կիրառել եկեղեցականների նկատմամբ, բայց դրանով ինքը ոչ մի հարց չի լուծելու։
  • Գառնին Երևանին մոտ է, վարչական ռեսուրսով մարդ տանելը հեշտ կլինի, դրա համար է ուզում գնալ Գառնի… Այնպես չէ, որ երբ իր ներկայությամբ Վեհափառի անունը չեն տալիս, հաջորդ կիրակի նույն քահանաները չեն տալիս Վեհափառի անունը։ Փաշինյանի խորհրդատուներն իրեն խաբում են, ինքն իջել է ամենացածր մակարդակի, իրեն չեն ասում՝ մի արա, Կաթողիկոսին հանել չես կարող։
  • Եկեղեցականները մահից չեն վախենում, վախենում են անարժանապատիվ ապրելուց։
  • Վեհափառն իրենց կրթամակարդակից բարձր է ու միշտ է այդպիսին եղել։ Տիրադավներին թվում է՝ իրենք էլ կարող են Վեհափառի նման ՄԵԾ լինել, բայց, չէ։ Բացի կոմպրոմատներից, նրանց նաև նախանձն է առաջնորդում։ Վեհափառի մոտ որ մտնում ես, այնպես է քեզ հարգում, պատվում, ասես ինքը քեզ հավասար մեկն է։
  • Տիրադավ, իր ուխտն ուրացած բարձրաստիճան հոգևորականը հարգանքի արժանի չէ, քանի դեռ նրանք մեղայականով չեն եկել Վեհափառի մոտ, վերադարձել իրենց նախկին կարգավիճակին։ Վեհափառը մի թուլություն ունի՝ չի կարողանում չներել։ Իր բարությունից են նաև օգտվում շատերը։ Բայց իր բարությունն իր ուժն ու իմաստնությունն է։

  • Տիրադավներին իրար կապել է նյութական բաներ կորցնելու ընդհանուր վախը։ Այնպես չէ, որ իրենք իրար մեջ հաշտ ու միաբան են։
  • Եկեղեցուն չի վերադարձվել Խորհրդային Միությունից առաջ իր ունեցած հողերը։ Երեկ կառավարության կողմից ընդունված որոշումը միջազգային օրենքների լկտի ոտնահարում է։ Հակաեկեղեցական օրենքներ մշակելով ու ընդունելով՝ օրենսդրական դաշտով փորձում են եկեղեցուն մեկուսացնել հասարակությունից։ Եթե որևէ համայնքում եկեղեցի են ուզում կառուցել, ու պետությունն անհատույց սեփականության իրավունքով հողը չի տալիս, ինչի՞ են ուզում հասնել։
  • Այդ օրը համազգեստով իրենց ծառայությունն իրականացնող ոստիկաններին իմ հարգանքն եմ ուզում հայտնել, ովքեր բարեխղճորեն իրենց ծառայությունն էին իրականացնում՝ ի տարբերություն առանց համազգեստի ոստիկանների, որոնք քաղաքացու անվան տակ ծպտված բարձրաստիճան անօրեններ էին։ Համազգեստավոր ոստիկաններն անգամ բռնության ենթարկվեցին։
  • Հակաեկեղեցական արշավն իր բանդայով գլխավորող Նիկոլ Փաշինյանը մեզ հակադրության է տրամադրում։ Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանը գնա բռնությունների․ ինչքան շատ մարդու բռնության ենթարկի, այնքան խճճվելու է։ Վեհարանի, Մայր տաճարի մուտքը պահող ժողովուրդը Նիկոլին փրկեց ավելի խայտառակվելուց։
  • Մեր սրբությունների դեմ դուրս գալու արդյունքում ինքը կզրկվի իր միակ սրբությունից՝ իր աթոռից։ Թող զգույշ ու չափավոր լինի։ Թող գնա՝ իր գործերով ու պարտականություններով զբաղվի։
  • Նիկոլ Փաշինյանը յուրատեսակ մտասևեռում ունի КГБ-ի հանդեպ․ իրեն թվում է՝ դեռ այդ կառույցը կա, մինչդեռ Ռուսաստանում այն վաղուց ФСБ է։ Բայց ինքը խոսում է դրանից, բայց կիրառում է այն բռնաճնշումները, որը կիրառում էր Խորհրդային КГБ-ն։ Եկեղեցու 10%-ի տունը խուզարկում ես ապօրինի ցուցմունքի հիման վրա, հետո տանում եպիսկոպոսներ ես կալանավորում։ Մկրտիչ սրբազանի նման ազնվագույն մարդու նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար պետք է թուրք-ադրբեջանական գործակալ լինես։
  • Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է КГБ-ի գործակալ գտնել, թող մտնի կառավարության իր աշխատասենյակի լոգարան, նայի հայելու մեջ ու կտեսնի նախորդ դարի 20-50-ական թվականների բոլոր գործակալների դեմքը։


  • Ես հիմա, առիթը օգտագործելով, ուզում եմ նայել Նիկոլ Փաշինյանի դեմքին ու ասել՝ վերադարձրու մեր սրբազաններին։ Վաղը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան տարեդարձն է, թող Նիկոլ Փաշինյանը քարը փեշից թափի ու նրան ու բոլոր սրբազաններին կալանքից ազատի, թե չէ՝ էդ քարերը մի օր իր գլխին են թափվելու։
  • Իրենք գործում են՝ ինչպես խաչի թշնամիներ։ Ուսապարկավոր թափառախումբն առհասարակ շատ վտանգավոր է։ Խաչը սղոցելու փորձեր արվել են Թուրքիայում ու հիմա նաև՝ Արցախում։ Քանդել են Կանաչ ժամը, այլ եկեղեցիներ։ Վանդալներ են։ Հակաեկեղեցականները սատանայական սիմվոլներ օգտագործելու սիրահարներ են։
  • Իմ կոչն է՝ Վեհափառ Տեր, քո կեցվածքում աներեր մնա։ Մեր հավատացյալ ժողովրդին իմ կոչն է՝ միաբան լինել մեր եկեղեցու, Վեհափառ Հայրապետի, մեր ուխտապահ հոգևորականության շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս