Մեղրի-Երևան ճանապարհին «Ֆորդը» բախվել է կայանված «Մերսեդեսի» կցորդիչով բեռնատարին. կան տուժածներ
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/hivandanoc-1.jpg)
Ապրիլի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 202-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի կցորդիչով բեռնատարին. «Ֆորդի» 26-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: