«Ի պատասխան իշխանական լծակներից սնվող, միշտ ոչ սթափ վիճակում գտնվող՝ Լյովա Եղիազարյանի հերթական բարբաջանքի». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի պատասխան իշխանական լծակներից սնվող, միշտ ոչ սթափ վիճակում գտնվող՝ Լյովա Եղիազարյանի հերթական բարբաջանքի.

Ի տարբերություն քո ու Նիկոլի նման ծլկածների` Սերժ Սարգսյանից թուրքն է ծլկել, նա երբեք ինչ-որ տեղից ծլկելու պատճառ չի ունեցել. միշտ գործել է արդար ու թափանցիկ, ամեն բան արել է հայրենիքը շենացնելու և հզորացնելու համար:

Լյովայի նման երեսփոխանները սնվում են իշխանական լծակներից և երբեմն մի շիշ օղու դիմաց համաձայնում են ստահոդ լուրեր տարածել՝ առանց փաստարկների: Ակնհայտ է, որ իր վերջին գրառումը հերթական պատվերն է՝ ի պաշտպանություն գործող, խայտառակված իշխանության:

Սրա նման հայատյացներն ընդհանրապես իրավունք չունեն կարծիք հայտնելու որևէ թեմայի վերաբերյալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայամետ գործիչներին»:

Տեսանյութեր

Լրահոս