Երևանում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում։
Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ