Հնդկաստանի ռազմակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր զինվորականների շրջանում
Հնդկաստանի Փունջաբի նահանգի ռազմակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 զինվորական է զոհվել: Տարածքը շղթայվել է, կատարվում են որոնողական աշխատանքներ:
«Հրաձգության միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան ժամը 04:35-ին՝ Բաթինդա ռազմակայանի ներսում: Ակտիվացվել են կայանի արագ արձագանքման թիմերը», – հայտնել է Հնդկաստանի բանակի հարավ-արևմտյան հրամանատարությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ որոնողական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հաղորդվում է նաև, որ երկու օր առաջ անհետացել է մեկ Insas հրացան և զինամթերք: Դեպքը տեղի է ունեցել սպաների համար առանձնացված հանգստի սենյակում:
Ռազմակայան տանող բոլոր չորս դարպասներն արգելափակվել են: Զինվորականները դեռ ոստիկանությանը չեն թույլատրել մտնել ռազմակայանի տարածք: