Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Մարտի 26-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում, 27-ին և 31-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ, 29-ին՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4, մարտի 27-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 26-ի ցերեկը, 29-30-ը հնարավոր է, 27-ին և 31-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: