Բաժիններ՝

Պարզվել է, որ Էրդողանը, ֆուտբոլիստից բացի, եղել է նաև ոսկերիչ (լուսանկարներ)

Թուրքական Vatan թերթում հրապարակվել է «Էրդողանի անհայտ մասնագիտությունը» խորագրով մի հոդված, որում ասվում է, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը 1990-ական թվականների սկզբին զբաղվել է ոսկերչությամբ:

Խոսքը գնում է 16.04.1993-25.02.1994 ժամանակահատվածի մասին, երբ Էրդողանը զբաղվել է ոսկերչությամբ և Ստամբուլի ոսկերիչների պալատից ստացել է «ոսկերիչ-վաճառողի» վկայական: Էրդողանը նաև հանդիսացել է Ստամբուլի ոսկերիչների պալատի անդամ:

Ստամբուլի ոսկերիչների պալատի նախագահ Ալաաթթին Քամերօղլուն ցուցադրել է Էրդողանին հանձնված այդ վկայականը՝ ընդգծելով, որ Էրդողանն իր ոսկերչական գործունեությունը ծավալել է Ստամբուլի «Ֆաթիհ Սուլթան» պողոտայում: Ոսկերչական ակտիվ անդամությանը հրաժեշտ տալուց մեկ ամիս անց՝ 1994 թվականի մարտի 27-ին, Էրդողանն ընտրվում է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում (որում գտնվել է մինչև 1998 թվականի նոյեմբերի 6-ը – 168.am):

Հիշեցնենք, որ Էրդողանը 1969-1980 թվականներին Էրդողանը հանդիսացել է կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել Ստամբուլը ներկայացնող «Քասըմփաշա» ֆուտբոլային ակումբում: Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաղթանակ է տարել 2002 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, և այն ցայժմ հանդիսանում է Թուրքիայի իշխող կուսակցությունը:

Էրդողանի Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականի մարտի 14-ին և այդ պաշտոնում է գտնվում արդեն 9 տարի և 341 օր: Ներկայիս դրությամբ Թուրքիայի վարչապետի պաշտոնն ամենատևական ժամկետով զբաղեցրել է Ադնան Մենդերեսը, որին զինվորականները 1960 թվականի մայիսի 27-ին գահընկեց արեցին, և որը կախաղան բարձրացվեց 1961 թվականի սեպտեմբերի 17-ին Մարմարա ծովի Իմրալը կղզում: Մենդերեսը Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 22.05.1950-27.05.1960 ժամանակահատվածում՝ ընդհանուր առմամբ 10 տարի և 5 օր:

200220130747061256041_4

images (1)

fft31_mf974983

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս