Հետախուզման մեջ գտնվող 20-ամյա Կարեն Մ.-ն հայտնաբերվել է
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 20-ամյա Կարեն Մ.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: