ՀՀ նախագահական ընտրություններում ամբողջովին ապահովված չի եղել մրցողականության սկզբունքը. ԵԱՀԿ ԽՎ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը կարծում է, որ երեկ Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններում ամբողջովին ապահովված չի եղել մրցողականության սկզբունքը: ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլան հայտարարել է.
«Ընտրություններում բարելավում է նկատվել (համեմատած նախորդ ընտրությունների հետ), սակայն դրանց չի բավականացրել իրական մրցողականությունը: Մրցունակությունը քննադատելի է այն դեպքում, եթե Հայաստանը մտադիր է ապրել իր ժողովրդի կողմից կենդանի ու գործուն ժողովրդավարությանն ունեցած ձգտումներին համապատասխան»:
Նշվում է, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին երեկ հետևել է գրեթե 7000 դիտորդ, որոնք ներկայացրել են 26 տեղական և 12 միջազգային կառույց: Նախնական տվյալներով՝ գործող նախագահը հավաքել է քվեների 58.64 տոկոսը, իսկ երկրի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36.75 տոկոսը: