Ինչ օգտակար հատկություններ ունի հնդկացորենի շիլան
Բժիշկ և սննդաբան Ելենա Մակովսկայան Аif.ru-ի հետ զրույցում խոսել է հնդկացորենի շիլայի օգտակար հատկությունների մասին:
Ըստ shantnews-ի՝ մասնագետը նշել է, որ հնդկացորենի շիլայում կա մագնեզիումի, կալիումի, բորի, պղնձի, ցինկի բարձր պարունակություն, ինչն ապահովում է օրգանիզմի կողմից հորմոնների ճիշտ կարգավորումը, ինչպես նաև ազդում է հենաշարժական համակարգի և սիրտ-անոթային համակարգի առողջության վրա:
Հնդկաձավարի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի, եղունգների և մաշկի վիճակի բարելավմանը՝ շնորհիվ այս շիլայում A, B, C, D, E վիտամինների, ինչպես նաև օգտակար սպիտակուցների պարունակության:
Բացի այդ, հնդկացորենի շիլան երկաթի կարևոր աղբյուր է։