Արդարադատության նախարարի հրամանով՝ 2 մարզեր համալրվել են նոտարների թափուր հաստիքներով

Արդարադատության նախարարի հրամաններով համալրվեցին ՀՀ մարզային քաղաքներում տևական ժամանակ թափուր մնացած նոտարների հաստիքները։ Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, հունվարի 25-ից Նարե Վարդանյանը նշանակվել է Տավուշի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Նոյեմբերյան), իսկ Լուսինե Սանթոյանը՝ Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Վայք)։

Նոր նշանակումները բխում են Արդարադատության նախարարության հանձնառությունից՝ շարունակաբար բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում։ Նշված քաղաքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել նոտարական ծառայություններից իրենց բնակության տարածքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031