Արցախի ԱԳ նախարարն ու ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պայմանավորվել են առավել սերտ համագործակցություն հաստատելու մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Ինչպես  հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպման սկզբում կողմերը քննարկել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու նախանշել առաջացած խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության միջև, որը լիազոր մարմին է այդ թվում նաև սփյուռքի հարցերով։

Տեսանյութեր

Լրահոս