Արցախի երիտասարդները 2023 թ. դիմավորելու են ամենաարժանիների կողքին` Եռաբլուրում
Արցախցի երիտասարդները հայտնել են, որ Ամանորը դիմավորելու են Եռաբլուրում։
«Մենք ամանորի գիշերը տոն չենք ունենալու, որովհետև տոնը հրաշք է, իսկ հրաշք տեղի չունեցավ:
Արցախցի երիտասարդներով 2023թ. դիմավորելու ենք ամենաարժանիների կողքին՝ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ:
Դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 20:00-ին, Երևանի քաղաքապետարանից մոմավառությամբ քայլերթ դեպի Եռաբլուր»։