Իրանական ռազմանավերը տեղակայվել են Սիրիայի ափերի մոտ
Իրանական Jam-e-Jam պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ իրանական ռազմանավերը տեղակայվել են Սիրիայի ափերի մոտ: Սայարին հավելել է, որ միջազգային ջրերը պատկանում են բոլորին, և իրանական նավերը կարող են գտնվել դրանցում՝ միջազգային նորմերին համապատասխան.
«Իրանը պետք է ուժեղացնի իր բնական պաշարները, սահմաններն ու շահերը պաշտպանելու հնարավորությունները: Մենք կարող ենք ներկայություն հաստատել միջազգային բոլոր ջրերում: Մենք կարող ենք միջազգային նորմերին համապատասխան նույն կերպ գտնվել Լաթաքիայում (Սիրիա), ինչպես որ Սուդանում, Ջիդդայում, Շրի Լանկայում, Ջիբութիում»: