Արցախում անչափահասներ են թունավորվել, բուժհաստատություն է դիմել 19 երեխա
Ընդհանուր առմամբ բժշկական հաստատություն է դիմել 19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Ժամը 21։00-ի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում բուժում է ստանում 4 երեխա, որոնց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։